«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

«Մենք վճռական ենք տրամադրված և գնում ենք հաղթանակի». Սամվել Սանամյան

«Մենք վճռական ենք տրամադրված և գնում ենք հաղթանակի». Սամվել Սանամյան
06.03.2017 | 11:09

Մարտի 5-ին՝ նախընտրական քարոզարշավի մեկնարկի օրը, Հրազդանում տեղի է ունեցել 10-րդ ընտրատարածքում (Կոտայքի մարզ) Հայաստանի հանրապետական կուսակցության ռեյտինգային թեկնածու Սամվել Սանամյանի կենտրոնական ընտրական շտաբի նիստը։ Ներկա էին շտաբների պատասխանատուներ, ներկայացուցիչներ։ Օրակարգում քննարկվել են մի շարք հարցեր՝ կենտրոնական ընտրական շտաբի աշխատանքների կազմակերպումը, նախընտրական աշխատանքներն ու հիմնական ծրագրերը, քարոզչության ընթացքում նախատեսվող հիմնական անելիքները։

Նիստի ընթացքում Սամվել Սանամյանի կենտրոնական ընտրական շտաբի պետ Արամ Դանիելյանը ներկաներին ողջունել է քարոզարշավի մեկնարկի կապակցությամբ և շեշտել, որ նախընտրական, քարոզչական բոլոր գործընթացները պետք է կազմակերպել անթերի, որպեսզի որևէ խնդիր չառաջանա։ Նա, դիմելով ներկաներին, ընդգծել է, որ իրենք ունեն ամուր թիմ, որը մասնակցել է տարբեր ընտրությունների և պատվով դուրս եկել, ուստի այս անգամ էլ պետք է համախմբված աշխատեն, ցանկացած մանրուք համատեղ քննարկեն ու հասնեն հաջողության։


ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Սանամյանն ընդգծել է, որ քարոզարշավի ընթացքում ակտիվորեն շփվելու է ընտրողների հետ։ «Մենք վճռական ենք տրամադրված և գնում ենք հաղթանակի։ Մենք պետք է ազնիվ լինենք ինքներս մեզ հետ, մեր բնակիչների հետ, սիրով ու պատասխանատվությամբ աշխատենք և հաստատ հասնելու ենք լուրջ հաջողությունների»,- նշել է պարոն Սանամյանը։


Նիստի ընթացքում քննարկվել է բնակչության հետ հանդիպումների ժամանակացույցը, ինչպես նաև՝ աշխատանքային այլ հարցեր։

Դիտվել է՝ 1846

Մեկնաբանություններ